23:12 27 հուլիսի, 2025Սերբիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը։ Նա եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցի։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը դարձել են արծաթե մեդալակիր։
Աղջիկների պայքարում Խաչիկ Խաչատրյանի գլխավորած թիմը նվաճել է 4 արծաթեւ և 3 բրոնզե մեդալ։
Էլեն Բաղդասարյանը (36 կգ), Եվա Գրիգորյանը (46 կգ), Կարինե Դալլաքյանը (51 կգ) և Ամալյա Ավագյանը (64 կգ) դարձան արծաթե մեդալակիր։
Վանեսա Գևորգյանը (40 կգ), Լիզա Կարճիկյանը (54 կգ) և Լյուսի Չիֆլիկյանը (57 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.