22:19 27 հուլիսի, 2025Ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը կարիերայում առաջին անգամ նվաճեց թրամարտի աշխարհի անհատական չեմպիոնի տիտղոսը։ Թբիլիսիում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչում Յանա Եգորյանը 15:11 հաշվով պարտության մատնեց լեհ Զուզաննա Ցեսլյարին։
2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն 2015 եւ 2019 թվականների աշխարհի առաջնություններում Յանա Եգորյանը ոսկե մեդալակիր էր դարձել թիմային պայքարում։
Ռուսաստանցի մարզիկները աշխարհի առաջնությանը մասնակցում են չեզոք կարգավիճակում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.