09:23 25 հուլիսի, 2025Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է 2:1 հաշվով տնային հաղթանակը հունգարական «Դյորի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։
«Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղն այս թիմի հետ դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն է տալիս, բայց դեռ ունենք երկրորդ խաղակես՝ իրենց մոտ, և պետք է լուրջ պատրաստվենք»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.