17:51 24 հուլիսի, 20256 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
46 կգ քաշային Արտո Բաղրամյանը հաղթեց վրացի մարզիկին, 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը ուժեղ էր Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկից։ Գեղեցիկ հաղթանակ տարան նաև 50 կգ քաշային Գագիկ Մանուկյանը, 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը և 63 կգ քաշային Գագիկ Հարությունյանը։ Ընդ որում Հարությունյանը բելառուս մրցակցին պարտության մատնեց նոկաուտով։
Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչում է նաև Ալեն Նալբանդյանը, որի մրցակիցը հրաժարվեց պայքարից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.