16:14 24 հուլիսի, 2025Միլանի «Ինտերը» համագործակցության պայմանագիր է կնքել աշխարհում Էլեկտրական ավտոմեքենաների խոշորագույն արտադրող չինական BYD-ի հետ, հաղորդում է իտալական ակումբի կայքը։
BYD-ը անհատական պատվերով ավտոմեքենաներ կհատկացնի «Ինտերի» խաղացողներին, մարզիչներին եւ ղեկավար կազմին։ Երեք տարվա համատեղ աշխատանքի ընթացքում BYD-ն «Ինտերին» կմատակարարի 70 ավտոմեքենա։
2024 թվականին BYD-ն արտադրել է ավելի քան 4 միլիոն ավտոմեքենա՝ երկու անգամ ավելի շատ, քան մոտակա հետապնդող ամերիկյան Tesla-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.