09:35 24 հուլիսի, 2025Վաշինգտոնում անցկացվող ATP-500 մրցաշարի մեկնարկում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 10-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը։ Ռուսաստանցի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ մրցեց աշխարհի 67-րդ ռակետ, 19-ամյա ամերիկացի Լյոներ Թիենի հետ, որն առավելության հասավ 7:5, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։
Լյոներ Թիենի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի (26) եւ Խաումե Մունարի (50) դիմակայության հաղթողը։
Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.