«Ֆերարիի» հաղթական վերադարձը

17:13   25 մարտի, 2012

Կուալա Լումպուրում կայացավ Ֆորմուլա-1-ի երկրորդ փուլը՝ Մալայզիայի Մեծ մրցանակը:

Մրցարշավը հորդառատ անձրեւի պատճառով ընդհատվեց 9-րդ շրջանից հետո, սակայն մի քանի րոպե անց վերսկսվեց:

Նոր մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ «Ֆերարիի» իսպանացի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Երկրորդ տեղն անսպասելիորեն գրավեց «Զաուբերի» ներկայացուցիչ, մեքսիկացի Սերխիո Պերեսը:

Ալոնսոյի եւ Պերեսի սուր մրցապայքարի հանգուցալուծումը եղավ 49-րդ շրջանում: Ալոնսոն վերջնականապես կարողացավ ազատվել Պերեսի հետապնդումից: Ալոնսոն առաջինը հատեց եզրագիծը, Պերեսը երկրորդն է, իսկ Հեմիլթոնը եզրափակեց եռյակը:

Ֆորմուլա-1. Մալայզիայի Մեծ մրցանակ

1. Ֆերնանդո Ալոնսո (Ֆերարի) - 56 շրջան
2. Սերխիո Պերես (Զաուբեր) +2,2
3. Լյուիս Հեմիլթոն (Մաքլարեն) +14,5
4. Մարկ Ուեբեր (Ռեդ Բուլ) +17,6
5. Քիմի Ռայկոնեն (Լոտուս) +29,4
6. Բրունո Սենա (Ուիլյամս) +37,6
7. Պոլ դի Ռեստա (Ֆորս Ինդիա) +44,4
8. Ժան Էրիկ Վերն (Տորո Ռոսո) +46,9
9. Նիկո Հյուլկենբերգ (Ֆորս Ինդիա) +47,8
10. Միխայել Շումախեր (Մերսեդես) +49,9
11. Սեվաստիան Ֆետել (Ռեդ Բուլ) +75,5
12. Դանիելա Ռիկարդո (Տորո Ռոսո) +76,8
13. Նիկո Ռոսբերգ (Մերսեդես) +78,5
14. Ջենսոն Բատոն (Մաքլարեն) +79,7
15. Ֆելիպե Մասա (Ֆերարի) +97,3
16. Վիտալի Պետրով (Կատերհեմ) +1 շրջան
17. Տիմո Գլոկ (Մարուսյա) +1 շրջան
18. Հեյկի Կովալայնեն (Կատերհեմ) +1 շրջան
19. Պաստոր Մալդոնադո (Ուիլյամս) +2 շրջան
20. Շարլ Պիկ (Մարուսյան) +2 շրջան
21. Նարային Կարտիկեան (HRT) +2 շրջան
22. Պեդրո դե լա Ռոսա (HRT) +2 շրջան

Դուրս մնացին

Կամուի Կոբայասի (Զաուբեր)
Ռոմեն Գրոժան (Լոտուս)

Անհատական առաջնություն

Ալոնսո – 35 միավոր

Հեմիլթոն -30

Բատոն - 25

Թիմային առաջնություն

Մաքլարեն – Մերսեդես – 55

Ռեդ Բուլ – 42

Ֆերարի - 35



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.