09:45 20 հուլիսի, 2025Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն վերադարձավ ռինգ։ 46-ամյա ֆիլիպինցին կիսամիջին քաշային կարգում WBC տիտղոսի համար մենամարտեց 30-ամյա ամերիկացի Մարիո Բարիոսի հետ։
Մրցավարները գրանցեցին ոչ ոքի։
Մենի Պակյաոն 2021թ․ օգոստոսին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր կուբացի Յորդենիս Ուգասին։ Դրանից հետո նա ռինգ դուրս չէր եկել։ Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 73 մենամարտ, տարել է 62 հաղթանակ, կրել 8 պարտություն, ունի նաեւ 3 ոչ ոքի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.