08:29 20 հուլիսի, 202538-ամյա ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում։
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած միավորող տիտղոսային մենամարտում Ալեքսանդր Ուսիկը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց 27-ամյա բրիտանացի Դանիել Դյուբուային։ Բռնցքամարտիկների համար սա ռեւանշ մենամարտ էր։ 2023թ․ օգոստոսին Ուսիկը Դյուբուային նոակուտի էր ենթարկել 9-րդ ռաունդում։
Ալեքսանդր Ուսիկը վերադարձրեց IBF տիտղոսը եւ դարձյալ աշխարհի բացարձակ չեմպիոն է։ Նրան են պատկանում նաեւ WBA, WBC, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի գոտիները։
Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ՝ 15-ը նոկաուտով։ Դյուբուան ունի 24 հաղթանակ եւ 3 պարտություն։
The ringside angle of left hand by Oleksandr Usyk#UsykDubois2 pic.twitter.com/2GxIcVZoH6
— DAZN Boxing (@DAZNBoxing) July 19, 2025
Olympic gold medalist
— DAZN Boxing (@DAZNBoxing) July 19, 2025
Undisputed Cruiserweight World Champion
Undisputed Heavyweight World Champion #UsykDubois2 pic.twitter.com/JtXaXI7hbg
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.