Լոնդոնի «Չելսիի» բացառիկ ռեկորդը

12:06   14 հուլիսի, 2025

Լոնդոնի «Չելսին» դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը նվաճել է բոլոր գլխավոր տիտղոսները։

Անգլիական թիմը նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի, Անգլիայի գավաթակրի, Անգլիական լիգայի գավաթակրի, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսները։

ԱՄՆ-ում անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում էլ «Չելսին» 3:0 հաշվով պարտության է մատնել Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.