Ուիմբլդոն․ Սիները հաղթեց Ջոկովիչին եւ դուրս եկավ եզրափակիչ

22:05   11 հուլիսի, 2025

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը 6:3, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 6-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Եզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը հաղթել էր աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին եւ երրորդ տարին անընդմեջ կպայքարի Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսի համար։ Նախորդ երկու եզրափակիչներում Ալկարասը հաղթել է։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.