09:36 11 հուլիսի, 2025Երեւանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերը Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։
«Կարծում եմ՝ զգացվեց մեր առաջին հանդիպումը պաշտոնական, երկու ընկերական հանդիպում էինք անցկացրել։ Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն շատացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք եւ երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել է Ռոբերտ Արզումանյանը։
Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 17-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.