22:57 9 հուլիսի, 2025Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իտալացի թենիսիստը 7:6 (7:2), 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։
Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:7 (6:8), 6:2, 7:5, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 24-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիին։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 10 րոպե։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.