19:15 9 հուլիսի, 2025Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին 6:2, 7:5 հաշվով առավելության հասավ աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 48 րոպե։
Կիսաեզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 35-րդ ռակետ, շվեյցարացի Բելինդա Բենչիչը, որը 7:6 (7:3), 7:6 (7:2) հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւային։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.