15:05 9 հուլիսի, 2025«Արարատ-Արմենիան» հաղթանակով ավարտեց մարզական հավաքը Թբիլիսիում։
Երեւանյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Տուլիպայի ղեկավարությամբ 4:2 հաշվով առավելության հասավ վրացական «Թելավիի» նկատմամբ։
Երեւանյան ակումբից գոլերը խփեցին Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանը եւ Էդգար Գրիգորյանը։
Վրաստանում «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով հաղթել էր նաեւ «Կոլխեթի 1913 Փոթի» թիմին, 0:0 հաշվով էր խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ։
«Արարատ-Արմենիան» պայքարը Կոնֆերենցիաների լիգայում կսկսի որակավորման երկրորդ փուլից եւ կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ:
Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.