Ուիմբլդոն․ Յանիկ Սիները 1/8 եզրափակիչում է

18:43   5 հուլիսի, 2025

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը երրորդ շրջանում 6:1, 6:3, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 52-րդ ռակետ, իսպանացի Պեդրո Մարտինես-Պորտերոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 21-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի եւ աշխարհի 165-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.