13:08 2 հուլիսի, 2025Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (57 գոլ), աշխարհի չեմպիոն Օլիվիե Ժիրուն վերադարձավ Ֆրանսիայի առաջնություն։ 38-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Լիլի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։
Հունիսի 30-ին ավարտվել էր Օլիվիե Ժիրուի պայմանագիրն ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Լիլին»։
Ժիրուն 2024թ․ ամռանն էր տեղափոխվել «Լոս Անջելես», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Ակումբային կարիերայի ընթացքում Ժիրուն հանդես է եկել ֆրանսիական «Գրենոբլում», «Տուրում», «Մոնպելիեում», անգլիական «Արսենալում», «Չելսիում» եւ իտալական «Միլանում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.