50 տարեկանում մահացել է Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը

17:15   28 հունիսի, 2025

 50 տարեկանում մահացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականների Համաշխարհային օլիմպիադաներում Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ, «Կաիսա» շախմատային դպրոցի հիմնադիր-տնօրեն Տիգրան Նալբանդյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում են Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.