ATP-500․ Կարեն Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում

22:50   21 հունիսի, 2025

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 45-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ, որն առավելության հասավ 4:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Եզրափակիչում Ալեքսանդր Բուբլիկի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը կիսաեզրափակիչում 7:6 (7:3), 6:7 (1:7), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Հալլեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.