Ֆլորիան Վիրցը տեղափոխվեց «Լիվերպուլ»

22:49   20 հունիսի, 2025

Գերմանիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Գերմանիայի փոխչեմպիոն Լեւերկուզենի «Բայերից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»։ Հաջողությամբ բուժզննում անցնելուց եւ անձնական պայմանների համաձայնեցումից հետո Ֆլորիան Վիրցը կնքել է երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է «Լիվերպուլի» կայքը։

Անգլիական մամուլը գրել էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 150 միլիոն եվրո, իսկ Վիրցը կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Վիրցը մասնակցել է 45 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Վիրցի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.