Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Սպերցյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

23:49   9 հունիսի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիայի թիմին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ)։

5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլիե Աջիչը (տեսանյութ)։

52-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմին առաջ մղեց «Բուդուչնոստի» կիսապաշտպան Անդրիա Բուլատովիչը (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց 81-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի խփած գեղեցիկ գոլը տուգանայինից (տեսանյութ)։

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյին։

Ընկերական հանդիպում

Չեռնոգորիա - Հայաստան՝ 2:2 
 Էդուարդ Սպերցյան 1, 81 - Ադժիչ 5, Բուլատովիչ, 52 

Չեռնոգորիա

12. Բալշա Պոպովիչ, 6. Սլոբոդան Ռուբեժիչ, 23. Նիկոլա Շիպչիչ, (19. Ստեֆան Լոնչար, 75’), 4. Մարկո Վուկչևիչ, 17. Վասիլիյե Ադժիչ, 18. Մարկո Բակիչ, (8. Միլոշ Բրնովիչ, 63’), 21. Անդրիյա Բուլատովիչ, (14. Էդվին Կուչ, 78’), 2. Անդրիյա Վուկչևիչ, (3. Ռիստո Ռադունովիչ, 75’), 9. Անդրիյա Ռադուլովիչ, (7. Մարկո Վեշովիչ, 63’), 20. Միլուտին Օսմայիչ, (10. Ստևան Յովետիչ, 63’). 22. Դրիտոն Կամայ։

Պահեստայիններ՝ 12. Դանիել Պետկովիչ, 13. Իգոր Նիկիչ, 16. Օգնյեն Գաշևիչ։

Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտ Պրոսինեչկի։

Հայաստան

12. Արսեն Բեգլարյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 21. Նաիր Թիկնիզյան, (20. Էդգար Գրիգորյան, 60), 7. Էդգար Սևիկյան, (15. Արայիկ Էլոյան, 60), 8. Էդուարդ Սպերցյան, 10. Ժիրայր Շաղոյան, (17. Տոմաս Ալեքսանդր Ադորյան, 67), 23. Դանիել Աղբալյան, 25. Տիգրան Ավանեսյան, (22. Նարեկ Գրիգորյան, 67), 9. Արթուր Սերոբյան, (18. Արթուր Միրանյան 90+1)

Պահեստայիններ`

1. Արման Ներսեսյան, 16. Հենրի Ավագյան, 2. Պետիկ Մանուկյան, 13. Կամո Հովհաննիսյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 24. Սերգեյ Մուրադյան, 6. Կարեն Մուրադյան, 11. Հովհաննես Հարությունյան, 14. Գոռ Մանվելյան։

Գլխավոր մարզիչ՝ Ջոն վան՛տ Սխիպ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.