Նիկոլ Հարությունովը՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

16:34   7 դեկտեմբերի, 2012

Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Հարությունովը դարձավ բռնցքամարտի 2012թ. աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Երեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչում 81 կգ քաշային Հարությունովը 13:9 հաշվով առավելության հասավ շոտլանդացի Սքոթ Էնթոնի Ֆորեստի նկատմամբ: Հայ բռնցքմաարտիկը հաղթեց բոլոր ռաունդներում՝ 2:1, 5:4, 6:4: Սա Հայաստանի երկրորդ եւ վերջին մեդալն էր 2012թ. բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Դեկտեմբերի 6-ին +91 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Մելքոնյանը կիսաեզրափակիչում 5:13 (1։2, 2։5, 2։6) հաշվով պարտվել էր անգլիացի Հյուի Լյուիս Ֆերիին՝ նվաճելով բրոնզե մեդալ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.