16:54 6 հունիսի, 2025Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վրացական գրանցումով օդանավով Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա մեկնել չի կարողացել Վրաստանի եւ Կոսովոյի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։ Վրաստանը չի ճանաչում այդ երկրի անկախությունը եւ վրացական գրանցումով օդանավը պետք է ունենար Վրաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական թույլտվություն Կոսովո թռիչք իրականացնելու համար։ Փոխադրող ավիաընկերությունը չի կարողացել ստանալ անհրաժեշտ թույլտվությունը։
Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Այդ պատճառով անհրաժեշտություն է եղել փոխել օդանավը եւ Կոսովո մեկնել Եվրամիությունում գրանցված օդանավով։ Փոփոխության հետեւանքով բարձրացել է ուղեւորության ընդհանուր ծախսը։
Հայաստանի հավաքականը Կոսովոյի թիմի հետ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 6-ին Պրիշտինայում։ Հունիսի 9-ին Հայաստանի թիմը դարձյալ ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.