17:36 3 հունիսի, 2025Աշխարհի 5-րդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Փարիզում անցկացվող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Լեհաստանի ներկայացուցիչը 6:1, 7:5 հաշվով առավելության հասավ աշխարհի 14-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Իգա Շվյոնտեկը կմրցի աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ, որը 7:6 (7:3), 6:3 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.