12:50 7 դեկտեմբերի, 2012Երեւանի Շախմատի տանը դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի շախմատի երիտասարդական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:
Մրցաշարի անցկացմանը կաջակցեն Մոսկվայի կառավարության արտաքին վարչության եւ միջազգային հարաբերությունների բաժինը եւ Երեւանում «Մոսկվայի տունը»:
17-23 տարեկան շախմատիստները շվեյցարական համակարգով եւ FIDE-ի արագ շախմատի կանոններով կխաղան 11 տուր: Մրցաշարին կմասնակցեն 50 շախմատիստներ Երեւանի համալսարաններից եւ մարզերից:
Հաղթողները կստանան պատվոգրեր եւ հուշանվերներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.