14:04 1 հունիսի, 2025Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում հայտնի է փլեյ-օֆֆի եզրափակիչի զույգը։
Արեւելյան կոնֆերենցիայի եզրափակիչի 6-րդ խաղում «Ինդիանա Փեյսերսը» 125:108 հաշվով պարտության մատնեց «Նյու Յորք Նիքսին» եւ շարքում հաղթանակ տարավ 4-2 ընդհանուր հաշվով։
Ավելի վաղ Արեւմտյան կոնֆերեցիայի եզրափակիչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» 4-1 ընդհանուր հաշվով հաղթել էր «Մինեսոտա Թիմբերվուլվզին»։
Եզրափակիչի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Օկլահոմա Սիթիում։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.