Աթլետիկայի Հայաստանի չեմպիոնները

19:52   27 մայիսի, 2025

Արտաշատում անցկացվեց աթլետիկայի Հայաստանի առաջնությունը:  Մրցումներին հայտավորված էին ավելի քան 70 մարզիկ  - մարզուհիներ: Հաշվարկից դուրս  հանդես եկան նաև Վրաստանի ութ պատվիրակներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը

Չեմպիոնի կոչմանն արժանացան Մանուկ Մանուկյանը (մուրճի նետում, գնդի հրում, սկավառակի նետում), Մարի Սարգսյանը (800 մետր,1500 մետր վազք), Յանա Սարգսյանը (եռացատկ, հեռացատկ), Վահան Մանուկյանը (նիզակի նետում), Գոռ Հովակիմյանը (եռացատկ), Միլենա Գրիգորյանը (400 մետր վազք), Արամ Արամյանը (400 մետր արգելավազք), Երվանդ Մկրտչյանը (800 մետր վազք, 1500 մետր վազք), Գայանե Չիլոյանը (100 մետր, 200 մետր վազք), Սամվել Գևորգյանը (200 մետր վազք), Մելինե Ադամյանը (100 մետր, 400 մետր վազք), Սուսաննա Բաբայանը (գնդի հրում), Մարիամ Մկրտչյանը (նիզակի նետում), Լիլիթ Մկրտչյանը (սկավառակի նետում), Ժաննա Շահնազարյանը (մուրճի նետում), Ռոման Ալեքսանյան (3000 մետր վազք)։

Առանձնապես աչքի ընկան  սպորտի վարպետի արդյունք ցույց տված արագավազորդներ (100մ, 200մ),  երևանցի Գայանե Չիլոյանը, արտաշատցի Սամվել Գևորգյանը, միջին տարածության վազորդ, հավաքականի առաջատար, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը, որը 800 մետրում 1. 49, 98 արդյունքով ՀՀ առաջնությունների ռեկորդ սահմանեց:

Ցատկերի հատվածում առանձնացան կապանցի Յանա Սարգսյանը  (հեռացատկ՝  6, 10 սմ  և եռացատկ ՝ 13. 06սմ) ու արտաշատցի Գոռ Հովակիմյանը (եռացատկ ՝ 16մ 12 սմ):

Տղամարդկանց 400 մետր վազքում հաղթեց վանաձորցի Ստյոպա Անդրեասյանը։

Հայաստանի անկախության ընթացքում  առաջին անգամ մրցեցին նետորդները: Հաղթեցին վանաձորցի մրճանետորդ Ժաննա Շահնազարյանը (47մ 38 սմ) և գյումրեցի սկավառականետորդ Մանուկ Մանուկյանի (51մ 24 սմ):

Կազմվեց հավաքական, որը կնախապատրաստվի հունիսի 24-25-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում նշանակված Եվրոպայի թիմային առաջնությանը: Նախատեսվում է Հայաստանի շուրջ երկու տասնյակ աթլետների մասնակցությունը:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.