Լեւանդովսկու դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

00:59   26 մայիսի, 2025

Իսպանիայի առաջնության վերջին տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը կատալոնական ակումբում իր գոլերի քանակը հասցրեց 101-ի։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն։

«Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 88 միավորով, «Աթլետիկը» 70 միավորով չորրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 0:3 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 14, 17, Դանի Օլմո, 90+4, 11մ

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.