17:55 25 մայիսի, 2025Մադրիդի «Աթլետիկոն» նվաճեց Իսպանիայի Լա Լիգայի բրոնզե մեդալները։ Վերջին տուրում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հյուրընկալվեց կատալոնական «Ժիրոնային» եւ հաղթեց 4:0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը, աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն։
«Աթլետիկոն» առաջնությունն ավարտեց 76 միավորով, «Ժիրոնան» 16-րդն է՝ 41 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր
«Ժիրոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:4 (տեսանյութ)
Ալեքսանդր Սյորլոտ, 68, 90, 90+3 Կլեման Լանգլե, 87
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.