23:58 24 մայիսի, 2025«Շտուտգարտը» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթը։ Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցած եզրափակիչում գերմանացի Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմը մրցեց «Արմինիայի» հետ եւ հաղթեց 4:2 հաշվով։
«Շտուտգարտից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Էնցո Միյոն։ Աչքի ընկան նաեւ գերմանացի հարձակվողներ Նիկ Վոլտեմադեն եւ Դենիզ Ունդավը։
«Շտուտգարտը» չորրորդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը 1954, 1958, 1997 թվականների տիտղոսներից հետո։
Գերմանիայի գավաթ, եզրափակիչ
«Արմինիա» - «Շտուտգարտ»՝ 2:4 (տեսանյութ)
Յուլիան Կանիա, 82, Յոշա Վագնոման, 86, ինքնագոլ - Նիկ Վոլտեմադե, 15, Էնցո Միյո, 22, 66, Դենիզ Ունդավ, 28
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.