Մբապեի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

20:08   24 մայիսի, 2025

Իսպանիայի առաջնության վերջին տուրում փոխչեմպիոն «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսիեդադին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ռեալն» առաջնությունն ավարտեց 84 միավորով։ «Ռեալ Սոսիեդադը» 46 միավորով 11-րդն է։

Անչելոտին վերջին հանդիպումն անցկացրեց Արքայական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Մայիսի 26-ին նա կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեալ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 2:0

Կիլիան Մբապե, 38, 84

Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե, 38

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.