«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը, Մարմուշի սուպերգոլը, Դե Բրույնեի հրաժեշտը, Ռոդրիի վերադարձը (ֆոտո, վիդեո)

00:57   21 մայիսի, 2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բորնմուտին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Սուպերգոլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը (տեսանյութ

Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան եւ իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը։

Երկրպագուներին հրաժեշտ տվեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, որը վերջին տնային հանդիպումն անցկացրեց մանչեսթերյան ակումբի ստադիոնում։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում 82-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին փոխարինեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։ «Ոսկե գնդակի» դափնեկիրն անցած տարվա սեպտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ հայտնվեց խաղադաշտում։

Image

«Մանչեսթեր Սիթին» 68 միավորով երրորդն է, «Բորնմուտը» 11-րդ տեղում է՝ 53 միավոր։

Օրվա մյուս խաղում Անգլիայի նորընծա գավաթակիր «Քրիսթալ Փելասը» Լոնդոնում մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ եւ հաղթեց 4:2 հաշվով։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Էդի Նկետիան։ Աչքի ընկան նաեւ անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը եւ անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։

«Քրիսթալ Փելասը» 52 միավորով 12-րդն է, «Վուլվերհեմփթոնն» ունի 41 միավոր եւ 14-րդն է։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմուտ»՝ 3:1 (տեսանյութ)

Օմար Մարմուշ, 14, Բերնարդու Սիլվա, 38, Նիկո Գոնսալես, 89 - Դենիել Ջեբիսոն, 90+6

Հեռացումներ՝ Մատեո Կովաչիչ («Մանչեսթեր Սիթի»), 67, Լյուիս Քուկ («Բորնմուտ»), 73

«Քրիսթալ Փելաս» - «Վուլվերհեմփթոն»՝ 4:2 (տեսանյութ)

Էդի Նկետիա, 27, 32, Բեն Չիլուել, 50, Էբերեչի Էզե, 86 - Էմանուել Ագբադու, 24, Յորգեն Ստրան Լարսեն, 62

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.