09:54 20 մայիսի, 2025Երևանի Գազպրոմ Արմենիա Ուսումնասպորտային համալիրում ավարտվեց վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը, որը անցկացվեց չորս փուլերով, հաղորդում է ՀՎՖ-ի ֆեյսբուքյան էջը։
«ՖԻՄԱ» թիմը, վերջին խաղային օրը հաղթելով Գյումրի թիմին, ճանաչվեց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության չեմպիոն։
«Գյումրի» թիմը կարողացավ լիգայի երկու փուլերում հաջող հանդես գալ և բարձրանալ աղյուսակում երկրորդ տեղ և ճանաչվեց լիգա փոխչեմիոնը։
«Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ գրավեց «ՄՍԿՀ» թիմը, որը զիջեց Գյումրի թիմին մեկ միավորով։
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով,իսկ լավագույնները հատուկ սահմանված հուշանվերներով։
«Պրո Լիգա 2024-2025» առաջնության MVP ճանաչվեց ՖԻՄԱ թիմի հարձակվող՝Աշոտ Բալաբեկյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.