«Լիվերպուլը» պարտվեց «Բրայթոնին» (տեսանյութ)

00:58   20 մայիսի, 2025

Անգլիայի առաջնության նախավերջին տուրում նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

Դաշտի տերերից աչքի ընկան Շվեդիան ներկայացնող թունիսցի կիսապաշտպան Յասին Այարին, ճապոնացի հարձակվող Կաորու Միտոման եւ անգլիացի կիսապաշտպան Ջեք Հինշենվուդը։

«Լիվերպուլի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը եւ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

«Լիվերպուլը» վաստակել է 83 միավոր, «Բրայթոնը» 58 միավորով 8-րդն է։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)

Յասին Այարի, 32, Կաորու Միտոմա, 69, Ջեք Հինշենվուդ, 85 - Հարվի Էլիոթ, 9, Դոմինիկ Սոբոսլաի, 45+1

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.