«Արսենալը» հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ պաշտպանեց փոխչեմպիոնի կոչումը (տեսանյութ)

21:26   18 մայիսի, 2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում փոխչեմպիոն «Արսենալը» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։

«Արսենալը» 71 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ պաշտպանելով փոխչեմպիոնի կոչումը։ «Նյուքասլ Յունայթեդը» 66 միավորով երրորդն է։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Արսենալ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)

Դեքլան Ռայս, 55

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.