Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին մարզական զույգը կներկայացնի Հայաստանը (ֆոտո)

23:09   17 մայիսի, 2025

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին մարզական զույգի անցումը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմ։

Այսուհետեւ զույգը միջազգային մրցաշարերում ներկայացնելու է Հայաստանը։

Այս լուրը պատմական նշանակություն ունի՝ ոչ միայն այն առումով, որ առաջին անգամ Հայաստանը կունենա ներկայացուցիչ մարզական զույգերի անվանակարգում, այլև այն փաստով, որ մեծ հավանականությամբ Ակոպովա/Ռախմանին զույգը, մասնակցելով Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին, կարող է նվաճել 2026 թվականի Միլան-Կորտինա Օլիմպիական խաղերի ուղեգիր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.