21:40 16 մայիսի, 2025Անգլիական «Բորնմուտի» եւ Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դին Հոյսենը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Արքայական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, հաղորդում է AS-ը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո։ Արդյունքներից կախված՝ այն կարող է հասնել 11 միլիոն եվրոյի։
Ընթացիկ մրցաշրջանում Դին Հոյսենը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Դին Հոյսենի տրանսֆերային արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.