WTA-1000. Պաոլինին դուրս եկավ եզրափակիչ

19:35   15 մայիսի, 2025

Աշխարհի 5-րդ ռակետ, իտալացի Յասմին Պաոլինին դուրս եկավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։

Յասմին Պաոլինին կիսաեզրափակիչում 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 42-րդ ռակետ, ամերիկացի Փեյթոն Սթերնսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Եզրափակիչում Յասմին Պաոլինիի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի եւ աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի դիմակայության հաղթողը։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6 միլիոն եվրո է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.