20:18 11 մայիսի, 2025Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց չեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ հասավ կամային հաղթանակի 4:3 հաշվով։
5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։ 14-րդ րոպեին Մբապեն երկրորդ գոլը խփեց։
19-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։ 32-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական թիմի եւ Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։ 34-րդ եւ 45-րդ րոպեներին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան՝ հաշիվը դարձնելով 4:2։
70-րդ րոպեին հեթ-տրիկ ձեւակերպեց Կիլիան Մբապեն։
Ավելացված 5-րդ րոպեին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի 5-րդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, սակայն ձեռքով խաղի պատճառով այն չգրանցվեց։
Առաջնության ավարտից երեք տուր տարավ «Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։
Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:3
Էրիկ Գարսիա, 19, Լամին Յամալ, 32, Ռաֆինյա, 34, 45 - Կիլիան Մբապե, 5, 11մ, 14, 70
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.