09:02 8 մայիսի, 2025Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում հաղթահարեց Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» արգելքը (1:0, 2:1):
Առաջին անգամ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էր հասել 2020-ին եւ 0:1 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային», որի կազմում աչքի էր ընկել ՊՍԺ-ի ֆրանսիացի սան Քինգսլի Քոմանը։
Այս մրցաշրջանի եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային» (3:3, 4:3):
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.