09:43 7 մայիսի, 2025Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ արձագանքել է 4:3 հաղթանակին «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։
«Մենք տվեցինք ամեն ինչ։ Հավատում էինք մինչեւ վերջ։ Միավորված՝ որպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ՝ որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյանին։ Այս զգացողություններն անհավանական են։ Այսօր Իտալիայի սիրտը բաբախում է սեւ-կապույտ երանգների մեջ։ Միշտ առա՛ջ, «Ինտեր»»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը՝ կցելով լուսանկարներ հանդիպումից։
Եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի ՊՍԺ - «Արսենալ» դիմակայության հաղթողը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.