Յամալը՝ ՉԼ-ի կիսաեզրափակիչում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող (տեսանյութ)

01:26   1 մայիսի, 2025

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ առաջին խաղում Լամին Յամալը խփել էր մեկ գոլ (տեսանյութ)՝ աչքի ընկնելով 17 տարեկան եւ 291 օրականում։

Նա գերազանցել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի («Ռեալ») ռեկորդը։ 2017-ին Մբապեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ էր խփել 18 տարեկան եւ 140 օրականում։

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 3:3:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.