Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ

18:12   28 ապրիլի, 2025

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիրներ 6 փուլային մրցաշարերից հետո։

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը 6 փուլերից մասնակցել է 5-ին, նվաճել է 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ հենացատկում։

Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը մասնակցել է 4 փուլի, նվաճել է 3 ոսկե մեդալ նժույգ թափերում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.