22:47 5 դեկտեմբերի, 2012Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է նախապատրաստվել դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայանալիք մենամարտին։ Աբրահամը կպաշտպանի տիտղոսը ֆրանսիացի Մեհդի Բուդլայի հետ պայքարում։
Այժմ Արթուր Աբրահամը մարզվում է Բրանդենբուրգում գտնվող Նոյրուպին քաղաքում։
Մարզիչ Ջորջ Բրամովսկու հետ Արթուր Աբրահամը կատարելագործում է տեխնիկական, տակտիկական եւ ֆունկցիոնալ որակները։ Այդ մասին փաստում են Արթուր Աբրահամի ֆեսյբուքյան էջում տեղադրված լուսանկարները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.