15:33 28 ապրիլի, 2025Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը նվաճեց Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի ոսկե մեդալը:
Հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը վաստակեց 14. 700 միավոր:
Արթուր Դավթյանը 5-րդ մեդալը (4 ոսկե, 1 բրոնզե) նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:
Այս փուլում նժույգ թափեր վարժության ոսկե մեդալակիր էր դարձել 17-ամյա Համլետ Մանուկյանը, օղակների վարժությունում հաղթել էր Արթուր Ավետիսյանը։

Լուսանկարը՝ ՀՄՖ-ի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.