Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» եզրափակիչում է (տեսանյութ)

21:32   27 ապրիլի, 2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2:0 հաշվով պարտության մատնեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։

Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ռիկո Լյուիսն ու խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

Նախորդ օրը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Լոնդոնի «Քրիսթալ Փելասը», որը 3:0 հաշվով պարտության էր մատնել «Աստոն Վիլային»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

Ռիկո Լյուիս, 2, Յոշկո Գվարդիոլ, 51



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.