«Լիվերպուլը» տպավորիչ հաղթանակով հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)

21:24   27 ապրիլի, 2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 5:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ նվաճեց չեմպիոնական տիտղոսը։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին մրցաշրջանն անցկացնող հոլանդացի Առնե Սլոտի ղեկավարած թիմից աչքի ընկան կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը, հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Լիվերպուլի» օգտին։

«Լիվերպուլը» վաստակեց 82 միավոր եւ առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Արսենալից», որն ունի 67 միավոր։ «Տոտենհեմը» 16-րդն է՝ 37 միավոր։

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն։ Նախորդ անգամ գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ էր լիվերպուլյան թիմը նվաճել տիտղոսը 2020 թվականին։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 5:1 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 16, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 24, Կոդի Գակպո, 34, Մոհամեդ Սալահ, 63, Դեսթինի Ուդոջի, 69, ինքնագոլ - Դոմինիկ Սոլանկե, 12

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.