Երիտասարդական ԵԱ․ Սամբոյի Հայաստանի թիմը նվաճեց 6 մեդալ եւ գրավեց երկրորդ տեղը (ֆոտո, վիդեո)

00:05   26 ապրիլի, 2025

Հայաստանի երիտասարդական հավաքականը Կիպրոսում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճեց 6 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե։

Չեմպիոն դարձավ 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Արծաթե մեդալներ նվաճեցին 64 կգ քաշային Արշակ Բեկչյանն ու 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը։

Երրորդ տեղը գրավեցին Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ) եւ Արսեն Հայրապետյանը (+98 կգ)։

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը գրավեց երկրորդ տեղը՝ հետ մնալով միայն մարզաձևի առաջատարներից՝ ռուսաստանցի մարզիկներից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.