00:56 24 ապրիլի, 2025«Միլանը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Չեմպիոն «Ինտերի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» հաղթեց 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Լուկա Յովիչը։ Աչքի ընկավ նաեւ հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ինտեր» - «Միլան»` 0:3, (առաջին հանդիպում՝ 1:1)
Լուկա Յովիչ, 36, 50, Տեյանի Ռեյնդերս, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.