14:51 22 ապրիլի, 2025Աշխարհի 37-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող WTA-1000 շարքի Madrid Open մրցաշարի մեկնարկում։
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 71-րդ ռակետ, ամերիկացի Քերոլայն Դոուլհայդի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։
Երկրորդ շրջանում Քերոլայն Դոուլհայդի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովան, որն առաջին շրջանում ազատ էր։
Madrid Open-ի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.